25.04.2025
Իշխանությունը Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ է ձևավորում
prev Նախորդ նորություն

Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն ավելի արդիական է, քան երբևէ

Կարելի է երկար խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու նպատակահարմարության մասին։

Կարելի է բերել բազմաթիվ փաստարկներ, գիտական, պատմական, քաղաքական բնույթի ապացույցներ։ Այս ամենը կարելի է և պետք է անել։

Իսկ կարելի է ուղղակի թերթել թուրք-ադրբեջանական մամուլուն վերջին քսանչորս ժամվա ընթացքում զետեղված նյութերը կամ լսել ալիևի կամ էրդողանի վերջին հայտարարությունները և հասկանալ, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն ավելի արդիական է, քան երբևէ, որովհետև թուրք ցեղասպանը ոչ մի միլիմետր չի փոխվել մեզ սպանելու իր վճռականությյան մեջ ։

Այստեղից հետևություն, եթե "յան" ազգանունով մարդկանցից մեկը ձեզ ասի, թե "դա վաղուց էր և ընդհանրապես պետք է նայել ապագային ՝ առանց հաշվի առնելու միլիոնավոր գազանաբար պատռված հայերին", ապա իմացեք, որ ձեր առջև կանգնած է տականք և դավաճան , որն այժմ, այս պահին գիտակցաբար, թե ոչ (դա կարևոր չէ) ձեր երեխայի ձեռքերն է բռնել, որպեսզի թուրքի համար ավելի հարմար լինի կտրել Ձեր բալիկի գլուխը ։


«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Արման Աբովյան


 

Նունիսկ այսօր առիթ են փնտրում իրենց խոնարհումը ցուցաբերելու Էրդողանին ու Ալիևին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար