25.04.2025
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կոչ է արել Ադրբեջանին ազատել բոլոր հայ գերիներին
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՄԱԿ-ի հանձնաժողովին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

Լուսանկարը՝ mfa.am
Լուսանկարը՝ mfa.am

Ապրիլի 21-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացի, առկա մարտահրավերների և հետագա քայլերի վերաբերյալ մտքերի փոխանակման համար։


Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Հայաստանի և ԷՍԿԱՏՕ-ի միջև ձևավորված համագործակցությունը կանաչ տնտեսության խթանման, շրջակա միջավայրի պահպանության, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև փոխկապակցվածության ոլորտներում։


Անդրադառնալով կլիմայի փոփոխության նկատմամբ երկրների խոցելիության նվազեցմանն ուղղված միջազգային աջակցության կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է դիմակայուն ենթակառուցվածքների կառուցման, նախազգուշացման և պատրաստվածության համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նա ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղների հետևանքով պատճառված մարդկային կորուստները և նյութական վնասները։


Առանձնակի ուշադրություն է հատկացվել 2026 թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովին, որը կդառնա կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության հարցերում համագործակցության կարևոր հարթակ: Ընդգծվել է, որ Հայաստանը` որպես համաժողովը հյուրընկալող երկիր, որդեգրել է ներառական մոտեցում՝ ապահովելու քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը։


Անդրադառնալով Հայաստանի որդեգրած խաղաղության օրակարգին՝ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա ներուժը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և խաղաղության ձևավորման կարևոր երաշխիք ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Լուսանկարը` Global Look Press
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար