25.04.2025
Լուսանկարը՝ aysor.am
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Լուսանկարը՝ tert.am
Լուսանկարը՝ tert.am

Վրաստանի նախագահը Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։


Երևանում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:


Այս օրերին Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը։


«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։


Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանը միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:


 

Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար