25.04.2025
Էր Ռիադում բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Պեսկով
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում օրեքով արգելել են գովազդ տեղադրել Instagram-ում և Facebook-ում

Լուսանկարը` РБК
Լուսանկարը` РБК

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է գովազդը այն տեղեկատվական ռեսուրսներում, որոնք պատկանում են Ռուսաստանում անցանկալի կամ ծայրահեղական ճանաչված կազմակերպություններին։


Այս արգելքը հիմնականում վերաբերում է Instagram-ին և Facebook-ին, որոնք պատկանում են Meta ընկերությանը (Ռուսաստանում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված է)։


Օրենքը նպատակ ունի կանխել այս կազմակերպությունների գովազդային եկամուտները, որոնք կազմում են նրանց ընդհանուր հասույթի 50-90%-ը։ Օրենսդիրները պնդում են, որ այս եկամուտները թույլ են տալիս նրանց ստեղծել նոր բովանդակություն, ներառյալ արգելված տեղեկատվությունը։


Այս օրենքը ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Արդեն իսկ բլոգերները բարձրացրել են իրենց գովազդային գները 20-50%-ով՝ ի պատասխան նոր օրենքի։

Պեսկովը հերքել է Զելենսկու մեղադրանքները ՉԺՀ-ին Ուկրաինայի հակամարտության մեջ ներքաշելու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար