25.04.2025
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
prev Նախորդ նորություն

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ

Լուսանկարը՝ mfa.am
Լուսանկարը՝ mfa.am

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ:


Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը: Ներկա են եղել Սիրայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը:


Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն օրեր առաջ ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։


32 տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Մարգարայի անցակետը բացվում է հումանիտար բեռների համար։ Նախորդ անգամ 2023-ին բացվեց կամուրջը։ Երևանը 100 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ Ադիյաման քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների համար։


Նշվում է, որ կամուրջը բաց կլինի 10 օր՝ մարտի 21-ից մինչև մարտի 31-ը։

Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար