18.05.2024
Քանի դեռ ԱԺ-ում չի սկսվել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, մնացածն անլուրջ է
prev Նախորդ նորություն

Ճանապարհից արդեն երեւում է Փաշինյանի բերած աղետը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի ականապատված դաշտեր տանող ճանապարհի մուտքը, բայց ոչ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը, որը փակ է արդեն մոտ երկու շաբաթ։ Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են ընթանում, սակայն իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ այդ գործողություններից հետո էլ ոստիկանները ջանքեր չեն գործադրի՝ բացել միջպետական ճանապարհը, քանի որ դրանով ավելի շատ կվնասեն իշխանություններին, քան կօգնեն։ Բանն այն է, որ Կիրանցից դեպի մյուս գյուղեր՝ Ոսկեպար, Բաղանիս եւ այլուր տանող ճանապարհից արդեն երեւում է Փաշինյանի բերած  աղետը՝ նոր սահմանի նշաձողերը կամ, ինչպես ինքն է ասում՝ «պատմական սյուները»: Հայկական կողմը կարեւոր դիրքեր է հանձնել Ադրբեջանին, եւ, ըստ էության, այդ ճանապարհով երթեւեկելը, քանի դեռ սահմանի վերջնական ճշգրտում չի արվել, վտանգավոր է եւ իշխանության օգտին չի լինի, եթե ոչ տեղացիներն էլ սեփական աչքերով տեսնեն նոր իրողությունը եւ տեսանելի տարածքում գտնվող թշնամու ներկայությունը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող ճանապարհը թեպետ բացվել է, եւ ականազերծողներն աշխատանքներ են երեկվանից սկսել, սակայն բնակիչները չեն հուսահատվել ու զենքերը վայր դրել։ Կիրանցի բնակիչները մեզ պատմել են, որ երեկ ողջ օրն ամբողջ գյուղով հետեւել են՝ արդյոք Կիրանցո՞ւմ էլ են կանգնեցնելու Հայաստանի «տապանաքարերը», ինչպես նրանք անվանում են սահմանազատման սպիտակ սյուները: Բնակիչները քննարկել են, որ առաջին սյան հայտնվելուն պես պետք է կազմակերպված գրոհել եւ հեռացնել իրենց դաշտերից այդ սյուները։ Նշենք, որ երեկ Կիրանցում սահմանազատման, ասել է թե՝ հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ով ողջ օրը հրահանգավորել է իր ենթականերին, թե ինչ անեն, ինչպես անեն, որ հնարավորինս գոհացնեն Նիկոլ Փաշինյանին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ներքին գործերի նախարարության մոտ ակցիային մասնակցում էր նաեւ Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երեւան եկած մի 70-ամյա մարդ: Նա դիմում էր մարդկանց. «Երեւանցիներ, կլինիկական մահից դուրս չեկա՞ք։ Հայերը մեռյալ վիճակի մեջ են, մեր գյուղից ավելի շատ մարդ ա մասնակցում ցույցերին, քան Երեւանից։ Միլիոնանոց քաղաքի բա 10 տոկոսը դուրս չգա՞»: Նա վրդովված էր ոստիկանների պահվածքից. «Էս ոստիկանները սրբություններ ունե՞ն, գերեզմաններ ունե՞ն՝ ո՞ւմ են թողնում։ Ամբողջ աշխարհը ծաղրում է հայերին։ Էս ի՞նչ ա կատարվում էս ժողովրդի հետ։ Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա ինքը։ Ալիեւն ու Էրդողանը եթե կարողանային հայերին ծնկի բերեին՝ ամոթ ինձ։ Զանգել եմ՝ հարցրել, թե որտեղ ա ակցիան, որ գամ։ Ես եկել եմ ինձ վարի տալու համար` սենց ասեմ, որ հասկանան։ Մեր գյուղի 70 տոկոսն էս կապիտուլյանտին ա ընտրել, արա, ասում եմ՝ ձեր գերեզմանները չե՞ք հարգում՝ պապի, տատի գերեզմանները»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ քառօրյա նիստերից առաջ ֆրակցիայի փակ նիստ են արել, որին մասնակցել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները: Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասել է, որ ակտիվ լինեն թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ երկրորդ նախագահի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի վերջին. «Ապրիլի 26-ին մեր ֆրակցիան նիստ է արել, որին մասնակցել է նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, քննարկվել են կարեւոր հարցեր՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ մեր անելիքները»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Օհանյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող ֆրակցիայում քննարկել եւ որոշել են, որ գլխավոր դատախազի նախորդ տարվա հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի: Այսպես ասած՝ նախկինների թալանի ու կոռուպցիայի մասին հին պատմություններն են հիշելու եւ մի հուժկու ներկայացում են դարձնելու՝ խրոխտ ելույթներով, հարցուպատասխանով, որով փորձելու են նորից նախկինների թեման թարմացնել եւ հանրության ուշադրությունը շեղել Հայաստանում ընթացող ողբերգական իրադարձություններից, երբ սահմանազատման-սահմանագծման գործընթացի անվան տակ Փաշինյանը միակողմանի զիջում է ՀՀ տարածքները:


Կրկին փորձելու են Հայաստանի ներկայիս բոլոր դժբախտությունները վերագրել նախկինների թալանին ու կոռուպցիային` «Արցախը նախկիններն են հանձնել» նարատիվը վերաշարադրելով «Տավուշը նախկիններն էին տվել» ձեւով։ Բանն այն է, որ ՄԻՊ զեկույցում կա հաշվետվություն՝ ապօրինի ծագման գույքի գործերով, թե որ նախկին պաշտոնյան, հանրային գործիչը որքան ապօրինի ունեցվածք ունի, եւ պետությունն ինչքան գումար է պահանջում նրանցից։ Այդ պաշտոնյաների թվում են ՀՀ երկրորդ նախագահը, նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Ճիշտ է` այդ պահանջածից շատ քիչ բան են կարողացել նախկիններից կորզել, եւ պարզ է, որ այդ դատաքննությունները տարիներով շարունակվելու են, եւ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն, բայց շոուն հարուցված վարույթներն էլ կապահովեն: Դատախազի զեկույցը քննարկվելու է այսօր:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախագահ, ՔՊ-ական Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը հայտնվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Կազմակերպությունն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Freedom House-ը մասնավորապես մտահոգիչ է համարել այն, որ կարգապահական խիստ միջոցներ են կիրառվում այն դատավորների նկատմամբ, որոնք կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ էլ որեւէ կերպ փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ. մինչդեռ այն դատավորները, որոնք համերաշխ են ՔՊ-ի հետ, կատարում են նրանց հրահանգները, խրախուսանքների են արժանանում:


Կազմակերպությունը նկատում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անձեռնմխելիության ստուգման բացասական արդյունք ստացած եւ քաղբանտարկյալներին դատապարտելու պատմություն ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ առաջացրել է Հայաստանի իրավապաշտպան հանրության արձագանքը։ Իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում մտահոգիչ է համարել նաեւ այն, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում. «Չնայած նրան, որ 2021 թվականից ի վեր Հայաստանը որդեգրել է խափանման այլընտրանքային մեթոդներ՝ ինչպիսիք են տնային կալանքը եւ պաշտոնանկությունը, բայց նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան եւ կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,-ասվում է զեկույցում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից՝ ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, եւ այն այս պահին ուսումնասիրում են։ Ավելին, ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթի հարուցման հիմքը «Մարտի 1–ի» գործն է։ «Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական վարույթների մասով տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-ին Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ «Ռենշին» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առեւտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր։ Կնքվել է նաեւ մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերությունը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 210 մլն ԱՄՆ դոլար։


Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների եւ այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, EXPO սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների եւ գործարար ակտիվություն ծավալելու համար: Զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձեւափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայրի։ Ստացվում է, որ Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքի փոխարեն՝ Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր շենք։ Հիշեցնենք, որ «Ռենշին» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հովանավորության ներքո։ Թեպետ ինքը՝ Գրիգորյանը չի հաստատում այդ լուրերը, սակայն «Ռենշին» ՍՊԸ-ի հետ պարբերաբար կնքած պայմանագրերը այլ բան են փաստում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր հայտարարագրի «նվերներ» բաժնում գրել է, որ 2023 թվականի ընթացքում Twins Buick Gmc ֆիրմայից ստացել է 49.9 հազար ԱՄՆ դոլար։ Նվիրատուն, ըստ երեւույթին, գործունեություն է ծավալում Ավստրալիայում։ Ինչի համար է նվեր ստացել քաղաքապետը, ինչ ծառայության դիմաց՝ անհասկանալի է»:




 


 


 

Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor