18.05.2024
Նոր իրողությունները պահանջում են հայ-ռուսական հարաբերությունների նոր մակարդակի ձևավորում
prev Նախորդ նորություն

Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի աթոռին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է.  Նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանը կրոնապետություն չէ, որ սրբազանը դառնա պետության ղեկավար, թերեւս չգիտեն, որ Բագրատ սրբազանը, ըստ գործող Սահմանադրության, չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ երկքաղաքացի է` Հայաստանի եւ Կանադայի քաղաքացիություն ունի: Կանադայի քաղաքացիություն ստացել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմը ղեկավարելու շրջանում: 2003 թ. մայիսին կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովը նրան ընտրել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ, եւ մոտ 10 տարի ղեկավարել է թեմը: Հայաստան վերադարձել է 2013-ին։


Ի դեպ, նրա` երկրորդ ժամկետում ընտրվելու ժամանակ կեղծիքներ են գործի դրվել, քանի որ նա կանադահայոց շրջանում մեծ հեղինակություն է վայելել՝ սասանելով տեղի հայկական կուսակցությունների դիրքերը (ըստ որոշ հրապարակումների` ռամկավարների)։ Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար պարտադիր պահանջ է, որ վերջին 4 տարում անձը պետք է միայն ՀՀ քաղաքացի լինի։ Սա նշանակում է, որ չնայած շարժումը գեներացնողն ու առաջնորդողը սրբազանն է, բայց նա կարող է միայն ժամանակավոր լիդեր լինել` անցումային այս բարդ փուլում: Երբ գա պաշտոն զբաղեցնելու պահը, նա մի կողմ է քաշվելու եւ ուրիշին է զիջելու բնական կարգով ժողովրդի կողմից իրեն տրված «իշխանությունը»: Իսկ իշխանություն ձեւավորելու գործն արդեն պետք է ստանձնեն քաղաքական կուսակցությունները` օրենքով սահմանված կարգով եւ ընտրություններին ստացած քվեների միջոցով:


«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ, հանրության մեջ կա զգալի մեծ հատված, որը սպասում է օրվա իշխանություններին այլընտրանքի: 2022 թվականի մարտի սկզբներից պարբերաբար, այսպես ասած, «ջրի երես» է դուրս գալիս Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը, որը բավական բարձր վարկանիշ ունի հանրության և մասնավորաբար այն մարդկանց շրջանում, որոնք որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց և հասարակության մեջ ունեն ընկալելիություն: Այս ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Թաթոյանը զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, կուսակցություն է ստեղծելու և այլն: Սակայն որպես ՄԻՊ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո անցած երկու տարում ինչ-որ պահի այս խոսակցությունները միշտ սառել են:

Հիմա, սակայն, «Փաստի» տեղեկություններով, Արման Թաթոյանը հստակ որոշում ունի՝ լրացնել վերոնշյալ այլընտրանքային «հատվածը»: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բաց է միայն այն հարցը, թե ինչ ձևաչափով է նա առաջիկայում հայտարարելու ակտիվ քաղաքականություն մտնելու մասին՝ շարժման տեսքո՞վ, թե՞ քաղաքական ուժի ղեկավար դառնալու: Ի դեպ, մեր տեղեկություններով, երկրորդ տարբերակի պարագայում էլ երկու հնարավորություն է դիտարկվում՝ սեփական կուսակցություն ստեղծելը կամ գործող այլ քաղաքական ուժ ղեկավարելը:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների հարազատները փոքր հույս ունեին, որ կալանքը ոչ թե կերկարացնեն, այլ գործերը կուղարկեն դատարան, եւ դատաքննությունը մի փոքր շանս կտա, որ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռվի խնդրի վրա, որովհետեւ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում, հույսը միջազգային ճնշումներն են: Բայց, ըստ ամենայնի, ալիեւյան դահիճ համակարգը եւս 4 ամսով կերկարացնի կալանքները, իսկ նոյեմբերին արդեն Բաքվում լուրջ միջազգային իրադարձություն է սպասվում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը` COP-29-ը։ 120-ից ավելի երկրի ղեկավար է ժամանելու Բաքու, եւ անհավանական է, որ այդ փուլում սկսեն քաղաքական դատավարությունները: Ալիեւյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում նաեւ հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ տեղական ԶԼՄ-ներում սկսված վերջին արշավը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից ԱԺ քառօրյա նիստերը մեկօրյա ընդմիջումից հետո կշարունակվեն: Սպասվում է, որ ԱԺ այս քառօրյա նիստերը «երկարուձիգ» են լինելու, քանի որ պետք է նիստերին քննարկվեն ՄԻՊ-ի, Դատախազության եւ ԿԸՀ-ի զեկույցները, ինչպես նաեւ ՀՌՀ զեկույցը, որը երեքշաբթի օրը կիսատ էր մնացել: ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը եւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անձամբ կգնան ԱԺ՝ զեկույցները ներկայացնելու: Այս քառօրյա նիստերի օրակարգում է նաեւ ՍԴ դատավորի ընտրության հարցը: Դատավորի միակ թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ այս շաբաթ խորհրդարանականները չեն հասցնի սպառել օրակարգը, եւ, հնարավոր է, ԱԺ նիստերը մյուս շաբաթ նույնպես շարունակվեն»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը թեպետ մեկ շաբաթ է՝ վերադարձել է Հայաստան, սակայն դեռեւս չի հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ: Դեռեւս մարտի սկզբներից հանձնախումբն արտերկրում էր. Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր պաշտոնյաների հետ: Գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։ Նախատեսվում էր, որ Հայաստան վերադառնալուն պես կատարված աշխատանքները կքննարկեն Արցախի պատգամավորների հետ, քանի որ հանձնախումբը ձեւավորվել է խորհրդարանի որոշմամբ, թե ինչու հանդիպումը տեղի չի ունեցել մինչ օրս, մանավանդ որ Օսկանյանը երկար չի մնալու Հայաստանում` մայիսի 5-ին կրկին պետք է մեկնի՝ հանձնախմբի գործունեության հետ կապված այլ պայմանավորվածություններ կա։ 


Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ տեխնիկական որոշ խնդիրներ կան, եւ ուզում են հնարավորինս լայն ֆորմատով հանդիպում նախաձեռնել՝ Արցախի համայնքների ղեկավարների, կառավարության ներկայացուցիչների, նախագահի եւ այլոց մասնակցությամբ: Ըստ ամենայնի, առաջիկա օրերին հանդիպումը տեղի կունենա։ «Համենայնդեպս, մինչեւ չհանդիպենք, Օսկանյանը չի մեկնի Հայաստանից»,- կատակեց մեր աղբյուրը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ խոսակցությունների, ԱԱԾ-ից հրաժարվելու պահանջը ներկայացվել է Արեւմուտքի կողմից՝ հիմնավորմամբ, որ Հայաստանի անվտանգության մարմինը ռուսականի ուղղակի ազդեցության ներքո է, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կրթություն են ստանում Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում, ուստի հետագայում էլ պահպանում են անձնական կապերը, աշխարհայացքը, մտածողությունը, որը տիպիկ ռուսական է, հետեւաբար՝ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած շարժի մասին ՌԴ-ում առաջինն են իմանում։ Անգամ ԱԱԾ-ի գործառույթների մասով են արեւմտյան պատվիրատուները դերաբաշխում կատարել՝ սահմանադրական կարգի պահպանման գործառույթը կվերապահվի ՆԳՆ-ին, իսկ հակահետախուզությունը եւ ահաբեկչության դեմ պայքարի գործառույթները՝ արտաքին հետախուզության նորաստեղծ, բայց դեռեւս ուրվական կառույցին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել։ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել ,որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։ Արդյունքում՝ ԲԴԽ-ում սկսվել են՝ Կարեն Անդրեասյան և Նաիրա Հովսեփյան թեժ խոսակցությունները, ու բանը հասել է նրան, որ անգամ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմը լինելու հանգամանքը չի փրկել իրավիճակը ու դատավոր Հովսեփյանը ազատման դիմում է գրել։ Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, և, ըստ էության, դատական համակարգը նրան լռեցնելու համար ԲԴԽ տարավ, ավելին՝ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր, ու ահա, այսօր իշխանության թեթև ձեռքով նրան փաստացի ազատեցին:


Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Նա չի ցանկանում մնալ ո՛չ ԲԴԽ-ում և ոչ էլ պաշտոնավարել՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր: Մեր տեղեկություններով՝ դիմումը ԲԴԽ-ում կքննվի այսօր։ Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մայիսի 3-ին սպասվելիք դատավորների ժողովին ընդառաջ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Ընդհանրապես, այս ցանկը տնտեսագետները համարում են յուրատեսակ հայելի՝ առարկայորեն պատկերացնելու Հայաստանի տնտեսության իրական վիճակը: Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ տարվա առաջին եռամսյակի տվյալներն ամբողջական ու լիարժեք պատկեր որոշ առումներով չեն տալիս՝ կապված օբյեկտիվ ու սուբյեկտիվ առանձին հանգամանքների հետ, և տարվա ընթացքում հատկապես առաջատարների շրջանում կարող են էական փոփոխություններ լինել:


Այդուամենայնիվ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն ինքնին բավական հետաքրքիր են: Նախ՝ ամենամեծ անակնկալը կարելի է համարել այն, որ առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունը, այս դեպքում՝ «Մոբայլ սենթր» ընկերությունը, որը 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 7-րդն էր, իսկ 2023 թվականի տարեկան արդյունքներով՝ 4-րդը: Երկրորդը «Գազպրոմ Արմենիան» է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ հորիզոնական իջել է, 2023 թ. տարեկան արդյունքների համեմատ՝ նույնքան վեր բարձրացել:


Ի դեպ, խոշոր հարկատուների՝ վերջին տարիների անփոփոխ առաջատար ԶՊՄԿ-ն այս անգամ երրորդն է։ «Բանն այն է, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ հարկային օրենսգրքի, ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով, արվում է այդ ամսին։ Այսպես, միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ»,-պարզաբանել է ըներությունը՝ հավելելով, որ այսօր արդեն վստահաբար կարելի է կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում ԶՊՄԿ վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը։ Շարունակում են առաջատարների շարքերում լինել բանկերը:


Ի մասնավորի առաջին 15-յակում միանգամից երկու բանկ կա՝ «Ակբա բանկը» (13-րդ) և «Ամերիա» բանկը (14-րդ հորիզոնական): Նրանց հետևում է «Արդշինբանկը», որը 22-րդ հորիզոնականում է: Նույնը կարելի է ասել նաև կապի օպերատորների մասին, որոնք ևս առաջատարների մեջ են: «Վիվա Արմենիան» 8-րդն է, «Յուքոմը»՝ 28-րդը, «Տելեկոմ Արմենիան»՝ 31-րդը: Հետաքրքիր է, որ ամենամեծ առաջընթացն ունեցել են ոլորտային երկու արտադրողներ: «Սիգարոնը» 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ վեր է բարձրացել 45 հորիզոնականով, 2023 թ. տարեկան արդյունքների համեմատ՝ 33: 2023 թ. հունվար-մարտի համեմատ միանգամից 50 հորիզոնականով, իսկ 2024 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 30 հորիզոնականով առաջադիմել է Հայաստանի մսամթերքի արտադրության առաջատար «Աթենքը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են երեխաների հանդեպ խտրականության, հասարակական չարաշահումների և մարդկանց թրաֆիքինգի դրսևորումները։ Ըստ զեկույցի՝ էթնիկ փոքրամասնական խմբերի, մասնավորապես՝ եզդիների, քրդերի ու մոլոկանների երեխաների շրջանում շատ ավելի ցածր է դպրոցի և դասերի հաճախելիության ցուցանիշը, և բարձր է իններորդ դասարանից հետո ուսումը կիսատ թողնելու ցուցանիշը: Փետրվարի 13-ին Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն անհանգստություն հայտնեց՝ եզդիների կողմից հանրակրթությունը կիսատ թողնելու բարձր ցուցանիշների վերաբերյալ, ընդ որում՝ աղջիկների շրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր էր, քան տղաների մոտ։ Կոմիտեն փաստում էր, որ իշխանությունների կողմից այս խնդրի լուծման ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվել։ Թեպետ հիմնական և ավագ դպրոցներում դասավանդվում է ասորերեն, քրդերեն և եզդիերեն, սակայն եզդիական համայնքը նշում էր, որ եզդիերենի դասավանդման ծավալները բավարար չէին՝ հաշվի առնելով համայնքի մեծությունը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ եզդիերեն դասավանդվում էր Արագածոտնի և Արմավիր մարզերի 27 դպրոցներում, ընդ որում՝ այդ դպրոցներից 15-ում (առավելապես Արագածոտնի մարզում) առարկան ներառված էր հիմնական ուսումնական ծրագրում։


Եզդի երեխաներից շատերը, ըստ հաղորդումների, դպրոց գնալու պահին հայերեն չգիտեն կամ վատ են խոսում։ Որոշ դեպքերում աղջիկներն ուսումը կիսատ են թողնում վաղ ամուսնությունների պատճառով, իսկ տղաները՝ ընտանիքի համար ապրուստի միջոցներ վաստակելու համար։ Ըստ փորձագետների՝ դպրոցներում ձևավորվել են գենդերային կարծրատիպեր ու դերեր։ Սրանք ներառել են տեսակետներ ու գործելակերպեր, որոնք նվազեցրել են աղջիկների դերը, որը արտացոլվել է տնտեսական գործունեության մեջ, ազդել է ղեկավար դիրքերում աղջիկների մասնակցության ցածր ցուցանիշի վրա, պատճառ է եղել կանանց գործազրկության բարձրացման, թերզբաղվածության, և նրանց է վերապահվել չվճարվող տնային աշխատանքի ու խնամքի գործառույթը։ Դասագրքերից եկող գենդերային կարծրատիպերն ու դասավանդման ընթացքում դրսևորվող գենդերային կողմնակալությունը հետ են պահել աղջիկներին միջին և ավագ դպրոցում բնագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա առարկաներում խորանալուց»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր կողմից բարձրաձայնած խնդիրներից մեկին` սպիտակ տուփերով անհայտ ծխախոտների թեմային, ՊԵԿ-ն արագ արձագանքեց, սակայն ինչպես փոխանցում են ուժային համակարգի մեր աղբյուրները՝ խնդիրն ամբողջովին լուծված չէ, ու դեռ նկատվում է նման տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն: Պարզ չէ՝ դրանք ավելի վաղ շուկա մտած անօրինական ապրանքի մնացորդնե՞րն են, թե՞ գործ ունենք նոր խմբաքանակի հետ: Մեզ փոխանցում են, որ շուկայում շրջանառվում է նաև արտաքնապես ոչնչով չտարբերվող ծխախոտի խմբաքանակ, որը, ամենայն հավանականությամբ, դուրս է գալիս օդանավակայանների ու մաքսակետերի «Դյութի ֆրի»-ներից. դրանք ազատ մաքսային տարածքներ են, որտեղ վաճառվող ապրանքների վրա չի տարածվում ակցիզային կամ այլ հարկատեսակ: Ստացվում է, որ նման ճանապարհով շուկայում հայտնված ու նույն գնով վաճառվող ապրանքից պետական բյուջե մուտքեր չեն կատարվում, ավելին՝ նման ապրանքը, ի տարբերություն սպիտակ տուփերով ծխախոտի, նույնիսկ էժան չէ, ու, ըստ էության, կազմակերպիչները գերշահույթ են ստանում` ի հաշիվ պետության: Թեման շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում»:


 

Լեգիտիմությունը բացառապես ներքաղաքական կատեգորիա է
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor