12.01.2026
Դամասկոս. Վաշինգտոնը մտադիր է մասնատել Սիրիան
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. Ռուսաստանցի զինվորականների վերադարձը Գաբալայի կայան հնարավոր է

ՌԴ սահմանների ողջ երկայնքով այսօր կառուցվում են հրթիռային և միջուկային-հրթիռային հարձակման վաղ նախազգուշացման համակարգեր: Այդ մասին Sputnik Азербайджан-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Ալեքսանդր Պերենջիևը:

Անդրադառնալով Գաբալայի ռադիոլոկացիոն կայան ռուսաստանցի զինվորականների վերադարձի հնարավորությանը նա նշել է, որ Գաբալայի կայանը հնացել է, իսկ հաշվի առնելով Արմավիրում կայանի առկայությունը՝ Գաբալայում նոր կայանի կառուցումը անտեղի է:

Ըստ նրա, Գաբալայում հնարավոր է կառուցել լրացուցիչ ենթակառուցվածքներ, որոնք կուժեղացնեին Արմավիրի կայանը:

Պերենջիևը նշել է, որ դա հնարավոր է նաև Մոսկվա-Բաքու-Թեհրան կոալիցիայի ձևավորման պարագայում ու այդ դեպքում Գաբալայում կլինի ոչ թե զուտ ռուսական ռազմակայան, այլ ռուս-ադրբեջանա-իրանական: Այդ ֆորմատով ռուսաստանցի զինվորականների վերադարձը Գաբալա հնարավոր է:
Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի համար ցածր ուղեծրային եւ գեոստացիոնար արբանյակներ արտադրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան