2.05.2025
Նիհաթ Զեյբեքչի. Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը
prev Նախորդ նորություն

ԶԼՄ-ներ. Թուրքական հատուկ ջոկատայինները մուտք են գործել Սիրիայի տարածք

Թուրքական հատուկ ջոկատայինները մուտք են գործել Սիրիայի տարածք՝ Իսլամական պետությունից սիրիական Ջարալբրուս քաղաքը ազատագրելու համար: Այդ մասին հղում անելով Рейтер-ին փոխանցում է РИА Новости-ին:

Մինչ այդ հաղորդվում էր, որ Թուրքիայի բանակը առավոտյան կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ ռազմական գործողություն է սկսել Ջարալբրուսի ազատագրման նպատակով: Anadolu-ն հայտնել էր, որ ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ին:

Daily Sabah-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն հայտնել այդ քաղաքի ազատագրման համար:Պարբերականը նշում էր, որ ահաբեկիչների վրա հարձակումը կարող է սկսվել ցանկացած պահի:

Wall Street Journal նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել թուրքական իշխանությունների հետ համագործակցող ապստամբներին:
Փորձագետներ. Բայդենի այցն Անկարա՝ թուրք-ամերիկյան հակասությունները մեղմելուն միտված քայլ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով