20.04.2024
Քաղաքավիացիայի գլխավոր վարչությունը նոր պետ ունի
prev Նախորդ նորություն

Պատգամավորները զարմացած են. Աթեշյանին կաշառե՞լ են, թե՞ ստիպել

Նախօրեին հայաստանյան մեդիադաշտը բառացիորեն ցնցվեց Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված նամակից, որում Աթեշյանը գրում է, թե «առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը հայ ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»։ Ըստ Աթեշյանի՝ հայ ժողովուրդը թուրք ժողովրդի հետ վշտում է Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի առնչությամբ:

Ազգային Ժողովի պատգամավորներին ևս այս նամակիը վրդովեցրել է: VERELQ-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նամակը պետական, ազգային դավաճանություն որակեց, որի հեղինակը, ցավոք, բարձրաստիճան հոգևորական է: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ նման նախադեպ հայոց ողջ պատմության մեջ ընդհանրապես չի եղել.

«Ես հորդորում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եկեղեցական կանոնակարգերով իրեն վերապահված լիազորություններով, այդ թվում և եկեղեցական ընդհանուր ժողով հրավիրելով՝ առաջ քաշել Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքիեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու հարցը: Սա համայն հայության խնդիրը պետք է լինի, քանզի նման աննախադեպ խայտառակ նամակ, կրկնում եմ, չի եղել»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա մեր բոլորի ամոթն է, որից շատ արագ հետևություններ պետք է արվեն:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ նախ ասաց, որ հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք որևէ մեկին տրված չէ, առավել ևս Պոլսո արքիեպիսկոպոսին: Նաև վստահություն հայտնեց, որ Թուրքիայում ապրող հազարավոր հայերի այս նամակը ոչ պակաս վրդովեցրել է, ինչպես և ողջ հայությանը, և ենթադրեց, որ Թուրքիայում ապրող շատ ու շատ թուրքերի ևս:

«Այլ խնդիր է, որ այդ մարմինը իր կառույցով ենթարկվում է պետական ճնշումների, ինչը գաղտնիք չէ: Եվ մենք առաջին անգամ չէ, որ ականատեսն ենք լինում , որ արքիեպիսկոպոսի կարգավիճակով անձը ստիպված է լինում այդ ճնշումներից խուսափելու համար այս տեսակի նամակներ ուղարկել. մի քանի տարի առաջ, հիշեցնեմ, նմանատիպ իրավիճակներ եղել են: Ես վստահ եմ, որ սա էլ թուրք կառավարության ճնշումների տակ գրված նամակ է, որն ընդամենը խոսում է Թուրքիայի ժողովրդավարության մակարդակի մասին, թե ինչ ճնշումներ են իրենք գործադրում եկեղեցիների վրա, որպեսզի ցույց տան աշխարհին, թե անգամ Թուրքիայում ապրող հայերը նման մոտեցում ունեն Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևին»,- ասաց Պողոսյանը:

Պատգամավորը նկատեց, որ հնարավոր է արքիեպիսկոպոսը, ճնշումների սպառնալիքը նվազեցնելու համար, որպեսզի այնտեղ ապրող հայերի անվտանգությանը որևէ բան չսպառնա, ստիպված է եղել գնալ այս քայլին՝ փորձելով ինչ-որ երաշխիքներ ստանալ: Բայց միաժամանակ սա ստիպում է մեզ և աշխարհին ևս մեկ անգամ հասկանալ, թե ով է թուրքը, որ նա չի փոխվել, որ մշտապես նման մեթոդների է դիմում և այս նամակն էլ դրա հերթական ապացույցն է.

«Մենք պետք է հետևություններ անենք ու առաջ տանենք մեր շահը: Այսօր Հայաստանում Չեխիայի նախագահն է, ով հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Չեխիան էլ ամբողջական ճանաչի և դատապարտի Հայոց Ցեղասպանությունը, ինչը նշանակում է, որ շղթայական ռեակցիան արդեն գործի մեջ է: Մենք պետք է մեր աշխատանքը կատարենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այն, ինչ կատարվում է Թուրքիայում, պետք է ընդունվի ի գիտությունը, քանի որ դա է իրողությունը՝ Թուրքիան նույնն է, լավ հարևան այն դժվար դառնա, պետք է պայքարըւ շարունակենք:

«Oրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ զարմանում է, թե ինչպես կարող է հայ արքիեպիսկոպոսը նման կարծիք հայտնել, երբ ամբողջ աշխարհը տեսավ , թե ինչպես է ժողովուրդը ողջունում Գերմանիայի խորհրդարանի որոշումը:

«Այդ անձի հայտարարությունը, կարծում եմ, զուտ անձի խնդիր է, որը, հնարավոր է, կաշառված է.... չեմ կարող բացատրել, ուրիշ ի՞նչ դեպքում նա կարող էր նման հայտարարություն անել, բայց հայ ժողովրդի անունից այն հնչեցնելը ուղղակի անընդունելի է»,- շեշտեց Բիշարյանը:

Իր հերթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ չի բացառում, որ Արամ Աթեշյանի նամակը Էրդողանին հարկադրաբար է գրվել: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ իր ասածն ամենևին էլ չի նշանակում, թե ինքը փորձում է արդարացնել այդ արարքը: Բայց, հիշեցրեց նա, գործ ունենք Թուրքիայի հետ:

«Ուստիև չեմ բացառում հարկադրանքի պարագան, առավել ևս, որ դա տեղավորվում է Թուրքիայի վարած քաղաքականության տրամաբանության մեջ»,- հավելեց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:





ՊՆ. Ջրհեղեղի հետևանքով երկու զինծառայող զոհվել է, երկուսն անհետ կորել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel