Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններն ընդլայնվում են և դուրս գալիս նոր մակարդակի: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Աշտիանին: Նրա խոսքը մեջբերում է "ՌԻԱ Նովոստի"-ն։ "Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են, դուրս են գալիս նոր մակարդակի", — ասել է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Աստանայում ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ: Հունվարին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են խոշոր միջպետական պայմանագիր ստորագրել: