4.05.2024
«Հայոց ցեղասպանության ճարտարապետն Օսմանյան կայսրությունն էր, իսկ Գերմանական կայսրությունը՝ մեղսակից»
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ներմուծումը կրկնակի աճել է սխալ հաշվարկների պատճառով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կկազմի 18.3 տոկոս։ Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 18.3 տոկոս։ Ըստ նույն կանխատեսումների հաջորդ երկու տարիներին գործազրկությունը կնվազի տարեկան 0.2 տոկոսով, և «կանխատեսվող հորիզոնի վերջում կմոտենա իր հավասարակշիռ մակարդակին»։ Թե որն է ԿԲ-ի կարծիքով այդ «հավասարակշիռ մակարդակը», դժվար է ասել։ Սակայն համեմատության համար նշենք, որ Վրաստանում գործազրկությունը 12.5 տոկոս է, Թուրքիայում՝ 11 տոկոս, Ադրբեջանում՝ 13 տոկոս, Ռուսաստանում 6 տոկոս, Եվրամիությունում միջինը՝ 10.3 տոկոս, ԱԱՆ-ում՝ 5 տոկոս…։ Եվ եթե նույնիսկ ԿԲ-ի կանխատեսումները իրականանան, միևնույն է՝ Հայաստանը կունենա գործազրկության ամենաբարձր ցուցանիշը վերը թվարկված երկրների համեմատ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «90-ականների վերջերին եւ 2000-ականների սկզբներին Հայաստանում նոր կուսակցությունները ստեղծվում էին մեծ կուսակցությունների տրոհման արդյունքում: Հետո օլիգարխները կամ մեծահարուստ պաշտոնյաները սկսեցին կուսակցություններ ստեղծել: Միայն վերջին մեկ տարում ԲՀԿ-ի տրոհման արդյունքում 1 կուսակցություն արդեն ստեղծվել է, 2-ն էլ առաջիկայում կստեղծվեն: Այժմ էլ նոր կուսակցությունը ստեղծելու «մենաշնորհը» սկսել է անցնել քաղաքացիական ակտիվիստների խմբերին: Առաջիկայում եւս մեկը կհիմնադրվի, որը սակայն կլինի մարզային կուսակցություն: Հուլիսի 1-ին Գյումրիում տեղի կունենա «Գաղափարակից լիբերալների ալյանս» կամ նույնն է, թե ԳԱԼԱ հեռուստաընկերության կուսակցության հիմնադիր համագումարը: Այն գիտակցումը, որ Հայաստանի քաղաքական կյանքում սերնդափոխությունն անխուսափելի է, շատ մարդկանց մոտ ազնիվ մղումներ է առաջացրել` փորձել իրենց ուժերը քաղաքական դաշտում»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ծառայողական մեքենաների կրճատման մասին վարչապետի հրահանգը վերին օղակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Մեր տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում քննարկում են այդ խրթին հարցը կարգավորելու հնարավոր օպտիմալ տարբերակներ։ Կա մի «սարսափելի» առաջարկ, ըստ որի՝ ցանկության դեպքում կարելի է ընդհանրապես հրաժարվել ծառայողական մեքենաներից, փոխարենը պայմանագիր կնքել լավագույն մեքենաներ ունեցող մի տաքսի ծառայության հետ (կամ ստեղծել այդպիսի բազա)։ Այս պարագայում կարելի է զերծ մնալ բազմաթիվ ծախսերից և տնտեսել մեծ գումարներ, ինչպես օրինակ ապահովագրական, ավտոպահեստամասերի, վառելանյութի համար ծախսվող գումարները: «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գործառույթը շատ պաշտոնյաների վրա «թանկ» կարժենա այն առումով, որ նրանցից ոմանց կանայք ու երեխաները ստիպված կլինեն զրկվել անձնական սպասարկման վարորդ ունենալու հնարավորությունից։ Նման համակարգ ներդնելու դեպքում կառավարումը պետք է լինի էլեկտրոնային, ինչպես ընդունված է աշխարհում, և էկրանի վրա պետք է երևա, թե որ մեքենան որտեղ է, որ պաշտոնյային տվյալ ժամին ուր է տանում։ Այս համակարգը կիրառում են մի շարք երկրներում և այդպես բյուջեի վրա շատ էժան են նստում պաշտոնյաների այցելությանները։ Հարցն այդ ձևով կարգավորելու համար բարի կամք կցանկանա՞ն դրսևորել Հայաստանի իշխանությունները՝ կախված կլինի անձնական վարորդից հրաժարվելու դժվարին որոշումից»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ներմուծման թռիչքաձև աճ է արձանագրվել։ Ներկայացվել է, որ 204 միլիոն դոլարի համեմատ այս ապրիլին 455 միլիոն դոլարի ներմուծում է իրականացվել։ Մեր տեղեկություններով, մոտ 110 միլիարդ դրամի կամ 225 միլիոն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել։ Պետեկամատների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ներմուծող երկու ընկերություն սխալվել են և 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամի հայտարարագիր են ներկայացրել։ Բայց այլ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ընկերություններից մեկը ինչ-ինչ պատճառներով ոչ թե 30, այլ 60 միլիարդ դրամի հայտարարագիր է ներկայացրել։ Այդ ընկերություններից մեկն այդ հայտարարագրով ներկրել է իոնային լամպեր, իսկ մյուսը՝ ալյուր։ Մեզ չհաջողվեց ճշտել այդ ընկերությունների անունները, բայց երկրորդը կապվում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ։ Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այսօր կհրապարակեն Սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ նկարագիրը, որտեղ ապրիլ ամսվա ներմուծման տվյալները ճշգրտվելու են»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել: Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել: Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը եւ Մհեր Պապյանը, որի ճշգրիտ պաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ: Դավիթ Աբրահամյանը մեղադրվում է այն բանում, որ ընդգրկված լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում՝ շահադիտական դրդումներով այնպես է արել, որ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքներն ու սարքավորումներն ընդունվեն հանձնաժողովի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Եւ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն սխեմայի մասին: Բայց նկատենք, որ բոլոր ձերբակալվածները նախկին պաշտոնյաներ են, այսինքն` ՊՆ գործող որեւէ պաշտոնյա դեռ պատասխանատվության չի ենթարկվել: Հավանաբար թույլ չի տրվում ավելի առաջ անցնել: Թեեւ բոլորին էլ հասկանալի է, որ չնայած ձերբակալվածների զբաղեցրած դիրքին, այնուամենայնիվ, նրանք միայնակ, առանց բարձրադիր գեներալների աջակցության չէին կարող հանցանք գործել: Եւ ուրեմն ինչո՞ւ են կալանավորվում միայն «մանր ու միջին» ձկները, եւ ինչպե՞ս են մանեւրում խոշորները»:
Գազի սակագնի նվազումը 10 դրամով առավելագույնն է, ինչ Գազպրոմը կարող է անել. պաշտոնական
Հաջորդ նորություն next
 Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
03.05.2024
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel