10.11.2024
Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանն իրավիճակը տանում է դեպի պատերազմ

ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը կարծում է, որ Ադրբեջանն իրավիճակը տանում է դեպի պատերազմ: Նրա խոսքով, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որը ղարաբաղյան դիրքերի հրետակոծման համար օգտագործվող միջոցներն ու տրամաչը:

Պաշտպանության բանակի հրամանատարը նշել է, որ եթե ի սկզբանե Բաքուն իրականացնում էր իր սադրանքները դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի միջոցով, ապա 2015 մարտից գործի են դրվել տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր, իսկ հետագայում հակառակորդը սկսել է կիրառել թուրքական TR-107 համակարգեր և հրետանի:

«Վերջերս՝ 1994թ.-ից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմը սկսել է կիրառել տանկեր: Մենք տեսնում ենք, որ հակառակորդը ընտրել է կոնֆրոնտացիայի ճանապարհը, այլ ոչ թե խաղաղ կարգավորումը», - նշել է նա Արմենպրեսի հետ զրույցում: Մնացականյանը հայտարարել է, որ ԼՂՀ-ի ռազմա-քաղաքական ղեկավարությունը կանի հնարավորն անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացման համար:

«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր զինվորի կյանքը: Յուրաքանչյուր զինվորի մահը՝ մեզ համար ծանր կորուստ է: Մենք կանենք ամեն հնարավորը և անհնարինն ապագայում ողբերգական միջադեպերի կանխարգելման համար», - նշել է ԼՂՀ ՊԲ հրամանատարը:

Նշենք, որ Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել է ՀՀ և Ադրբեջանի նախախագահների հանդիպումը: Երկու երկրների առաջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունները և մտահոգություն են հայտնել զոհերի համար, որոնք ոչ միայն զինվորական են, այլ նաև քաղաքացիական անձիք:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն աջակցություն են հայտնել միջորդների առաջարկությունը հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում միջադեպերի նվազման հետ կապված, այդ թվում միջադեպերի հետաքննությունների մեխանիզմը:

Չնայած հանդիպումների դրական արդյունքներին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին դրությունը կրկին անհանգիստ է: ՊՆ-ի տվյալներով, նախորդ գիշեր ադրբեջանական կողմը կրկին ռմբակոծել է հայկական դիրքերն ականանետերից, նռնականետերից և Դ-30 հաուբիցներից ու տանկերից:
Սարգսյան. ՀԱՊԿ-ի լռությունը Բաքվի սադրանքներին հարվածում է կազմակերպության հեղինակությանը
Հաջորդ նորություն next