8.06.2025
Բաբայան. Ալիևը խոսում է ոչ թե փոխզիջման, այլ անցյալին վերադարձի մասին, ինչն անհեթեթ է
prev Նախորդ նորություն

Պոպով. Համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և Ադրբեջան կայցելեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում: Այս մասին հայտնել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Interfax-ի հաղորդմամբ, նա տեղեկացրել է, որ պատրաստվում են տարածաշրջան ժամանել հոկտեմբերի երրորդ տասնօրյակում, այցելելու են Ադրբեջան, Հայաստան, կլինեն Լեռնային Ղարաբաղում:

«Նախատեսված են հանդիպումներ ղեկավարության, զինվորականների հետ: Մենք մտադիր ենք դիտարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- նշել է Պոպովը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ համանախագահները կքննարկեն բանակցային գործընթացի հեռանկարները՝ առկա աշխատանքային առաջարկները հաշվի առնելով, ինչպես նաև կհստակեցնեն հակամարտության գոտում ռազմական դրությունը, որը, Պոպովի խոսքով, հարաբերական հանգիստ վիճակում է ապրիլյան դեպքերից հետո:
Սամվել Կարապետյանը 300 մլն դոլարի ներդրում չի պատրաստվում կատարել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին