26.04.2024
Վարչապետը կարևորում է Իրանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը
prev Նախորդ նորություն

Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նիստում քննարկվել է երկու հարց` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը և «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշումը:

ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։

«Մենք ձևակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ներուժը»,-ընդգծել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և հորդորել գերատեսչությունների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել ծրագրի իրականացմանը:

«Հաշվետվություն ենք տալու, ժամանակը գալու է, պետք է բացատրենք՝ ինչ ենք արել, ինչ չենք արել, ինչը պրակտիկորեն պետք է բացառե'նք»,-նշել է վարչապետը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Կառավարության արտահերթ նիստի երկրորդ հարցով էլ որոշվել է հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ. օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Ծրագրում կառավարությունն իր ռազմավարական խնդիրն է հռչակում Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովումը, պետական կառավարման համակարգի արդիականացումը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը, ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացումը, կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացումը, աղքատության դեմ պայքարը, գործազրկության կրճատումը և միջին խավի ընդլայնումը, հավասար և արդար պայմանների ապահովումը ավելացված արժեք ստեղծողների համար, ներդրումային գրավչության բարձրացումը, առողջապահության և կրթության ոլորտներում որակական աճի ապահովումը։

Մասնավորապես, պաշտպանության ոլորտում, ըստ ծրագրի, գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» սկզբունքը: Քայլեր կարվեն զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության և հանրային հաշվետվողականության ապահովման համար, ռազմարդյունաբերական ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն, զորակոչային համակարգում կամրապնդվի արդարության սկզբունքը, կընդլայնվեն կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները և այլն։

Արտաքին քաղաքական առաջնային հարցերն են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության ամրապնդումը, ԵՏՄ-ի շրջանակներում համագործակցության հետագա զարգացումը։

Սփյուռքի նախարարության առաջիկա անելիքները ևս առանձնացվել են: «Շեշտադրումը ավելի տնտեսական է լինելու, տնտեսական բարեփոխումներ են, իսկ ամենագլխավորը՝ մեր նախարարությունում պետք է ստեղծվի մարմին, որը «մեկ պատուհանի» սկզբունքով պետք է կարողանա օգնել՝ խորհրդատվությամբ, իրավական առումով, ծրագրերին օգնելով, որպեսզի բիզնես-ծրագրերը այստեղ սփյուռքահայերի կողմից իրականանան», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նոր ծրագրում նպաստների, կենսաթոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին դրույթ չկա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ առանձնացրել են առաջիկա վեց ամիսների անելիքները: «Ծրագիրը վերաբերում է մինչև 2017 թվականի ապրիլյան ընտրություններին, այսինքն՝ վեցամսյա ժամանակահատվածի համար, իսկ դուք գիտեք, որ բյուջեի նախագիծը արդեն ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը, և այդ մասով լրացուցիչ միջոցներ նախատեսված չեն, հետևաբար՝ այդպիսի դրույթ ներառված չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Արդարադատության ոլորտում առաջիկա քայլերը ճեպազրույցում առանձնացրեց նախարար Արփինե Հովհաննիսյանը․ - «Առաջին հերթին, ուրեմն, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մի շարք կարևորագույն միջոցառումներ, ապօրինի հարստացման քրեականացում, շահերի բախման ինստիտուտի ներդրում, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հստակեցում, իսկ սա նշանակում է՝ հստակ մարմին՝ հստակ գործառույթներով, կոնկրետ գործառույթներով և կոնկրետ պատասխանատվությամբ, երկրորդ շեշտադրումը՝ դատական համակարգի հետ կապված արդյունավետ մեխանիզմներ իրավական համակարգում՝ գործերի ողջամիտ քննությունը ապահովելու համար, դատավորների ծանրաբեռնվածությունը որոշելու համար չափանիշներ, որոնցից մեր քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ դատական նիստերը ուշ են նշանակվում, և այլն, և այլն»:
Մամուլի տեսություն. ՀՀ էներգետիկայի նախարարը Վրաստանում հետախուզման մեջ է եղել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online