10.06.2026
Ընտրողն իրավունք ունի հասկանալ՝ ինչ են անելու իր տված մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Սպիտակ ձեռնոցներով՝ քաղաքական գիշատչի դեմ

Քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն:


Շարունակում են չափել իրականությունը իրավաբանական նորմերով՝ համառորեն անտեսելով քաղաքականության սկզբունքներն ու օրենքները:


Սա է պատճառը, որ հասարակության մեջ կարծրանում է այն կարծիքը, որ Հայաստանում փաստացի բացակայում է քաղաքական պայքարը:


Թերևս այն բացակայում էր նաև նախընտրական փուլում, երբ ընդդիմությունը սպիտակ ձեռնոցներով փորձում էր մրցել քաղաքական գիշատիչի հետ:


Կար մրցակցություն: Չկար պայքար:


Եվ ուրեմն էքզիստենցիալ, քաղաքակրթական նշանակության ընտրությունների մասին բոլոր հայտարարությունները դատարկաբանություն էին: Խոսույթի մակարդակում սահմանվել էր մի շրջանակ, որին դուք չէիք համապատասխանում:


Այսօր, այս պահին Երևանի ու այլ քաղաքների փողոցներն ու հրապարակները պետք է հեղեղված լինեին մարդկանցով: Պետք է բարձրացված լիներ համատարած անհնազանդության ալիք: Վստահեցնում եմ, դա ձեր իրավաբանությանը չէր խանգարի: Հակառակը՝ կամրապնդեր ձեր իսկ դիրքերը ինստիտուցիոնալ մակարդակում:


Բայց դուք նախընտրում եք չհանել ձեր սպիտակ ձեռնոցները:


Անկախ վերահաշվարկի արդունքներից, անկախ հնարավոր վերադասավորումներից՝ հարացուցային իմաստով բան չի փոխվելու: Որովհետև դուք շարունակելու եք զբաղվել իրավաբանությամբ, իսկ քաղաքական գիշատիչը՝ իր ուղիղ գործով՝ քաղաքականությամբ:


Փորձագետ Վահե Դավթյան


 

Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի
Հաջորդ նորություն next