2.12.2025
Քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Հայաստանը կենտրոնական դեր է խաղում տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգում․ Կոս

Մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ամրապնդել առևտրային կապերը Կենտրոնական Ասիայի հետ և Հայաստանը կենտրոնական դեր ունի տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգում։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։


Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնում պատմական համաձայնագիրը խաղաղություն է բերել և ապահովել է կողմերի միջև ավելի սերտ համագործակցությունը։


«Էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների նման ոլորտներում զարգացումը շատ կարևոր է տնտեսական կայունությունն ապահովելու համար։ Սա շատ կարևոր է Հայաստանի և Եվրոպայի համար։ Եվրոպական միությունը պատրաստ է օգնել խաղաղության համաձայնագիրը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը իրականացնելու համար», - նշել է նա, գրում է News.am:

ԼՂ բանակցային փաթեթը բացահայտում է՝ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր
Հաջորդ նորություն next