2.12.2025
ՀՀ ՊԵԿ նախագահը Հնդկաստանում մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումին
prev Նախորդ նորություն

Վանաձորի «Հորովել» անսամբլը ներկայացրեց «Տիրուհիները» ներկայացման առաջնախաղը

Նոյեմբերի 28-ին և 29-ին Շ․Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը։ Այն անդրադառնում է հայոց պատմության էջերում նշանակալի դերակատարում ունեցած 5 թագուհիներին՝ Զարուհուն, Սաթենիկին, Փառանձեմին, Խոսրովանույշին և Կեռանին, որոնք խորհրդանշում են հայ կնոջ հավաքական վեհ և անկոտրում կամքը, գեղեցկությունն ու ստեղծարար ոգին։

Հանդիսատեսը բուռն ծափողջույններով դիմավորեց ստեղծագործական կազմին՝ բարձր գնահատելով ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով ստեղծված պարային ներկայացման առաջնախաղը։

Հաջորդ 2 ներկայացումները սպասվում են դեկտեմբերի 12-ին Վանաձորի Շ․Ազնավուրի անվան մշակույթի պալատում ժամը 16։00-ին և 18։00-ին։

Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը
Հաջորդ նորություն next