29.03.2024
Սերգեյ Կուրղինյան. Հայաստանը կարող է դառնալ Մերձավոր Արևելքի քաոսի մի մասը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արևելյան գործընկերության միջանկյալ արդյունքները. ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացում և Ուկրաինայի կազմաքանդում

Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը, ինչպես և սպասվում էր, որևէ կոնկրետություն չմտցրեց ծրագրի անդամ-պետությունների եվրոպական ինտեգրացիայի հեռանկարների առումով: Որոշ մասնակիցներին, օրինակ, Ուկրաինային և Վրաստանին հիասթափություն էր սպասվում՝ Բրյուսելը հասկացնել տվեց, որ մոտ ապագայում նրանք չեն կարող հույս ունենալ անցնելու առանց վիզաների ռեժի հարաբերությունների: Հայաստանն, ի տարբերություն իր գործընկերների, շահող իրավիճակում է հայտնվել՝ մոտ ժամանակներս նախատեսվում է սկսել ԵՄ-ի հետ նոր պայմանագիր ստորագրելու բանակցությունները: Գագաթաժողովի արդյունքների, Արևմուտքի կողմից Բաքվի նկատմամբ հռետորաբանության կոշտացման և Ադրբեջան կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի մասին VERELQ-ի թղթակիցը զրուցել է «Արտաքին քաղաքականություն» գործակալության վերահսկող գործընկեր, «Վալդայի ակումբ» ծրագրի ղեկավար, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դոցենտ Անդրեյ Սուշենցովի հետ:

Մի շարք եվրոպացի դիվանագետները ընդունում են, որ Արևելյան գործընկերության փաստացի տապալումը պայմանավորված էր ՌԴ-ի հակազդեցությամբ: Ինչքանո՞վ են համապատասխանում այդ պնդումները իրականությանը:

Խոսքը գնում է Եվրոպայում գրավիտացիոն երկու կենտրոնների՝ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև կարևոր սահմանային տարածքի մասին: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը և զարգացման նպատակները, նրանք հաճախ մրցակցում են և պետք է, որ այն կանոնակարգված լինի: Արևելյան գործընկերության տապալումն արձանագրվեց այն պահին, երբ Եվրամիությունը ծրագրի մասնակից վեց երկրներին առաջարկեց կոշտ ընտրություն կատարել իր և Մոսկվայի միջև: Այս փխրուն տարածաշրջանում ընդհանուր խաղի կանոնների մասին պայմանավորվելու փոխարեն, ԵՄ-ը փորձել է ՌԴ-ին դուրս մղել այնտեղից: Տարածաշրջանի փխրունությունը սկսել էր մեծանալ, սակայն մի պահ կանգնելու և շրջվելու փոխարեն, ԵՄ-ը սկսեց գործել «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքով:

Ուկրաինայում դա արտահայտվեց ավելի ցայտուն՝ Արևմուտքն աջակցեց ուկրաինացիների մի խմբին ընդդեմ մյուս խմբի, և հավանություն տվեց օրինական ընտրված նախագահի տապալմանը: Միամտություն կլինի համարել, որ Մոսկվան կողքից հետևելու է դրան: ԵՄ-ը փաստորեն նախաձեռնել է ՌԴ-ի հետ համագործակցության հարաբերությունների փոխակերպումը դեպի հակամարտություն: Մոսկվա չի դա սկսել: Այս փուլում կողմերը անցել են հակամարտության և հրաժարվել են միմյանց միջև կամուրջներ կառուցել Արևելյան Եվրոպայում և Կովկասում:

Այդպիսի իրավիճակը կշարունակվի առնվազն 10 տարի: Դա զգալի շրջան է, ռազմավարական առումով` շոշափելի: Դրա հետ կապված հարց է ծագում, թե ինչ հեռահար կարող է ապագայում առաջարկել ԵՄ-ը գործընկեր երկրներին: Արևելյան գործընկերության շրջանակներում ինչպիսի արդյունքներով նրանք կարող են գլուխ գովել 20-30 տարի անց: Եթե անգամ ԵՄ-ին անդամակցության հնարավորությունն իրական լիներ նրանցից մեկի համար, մի՞թե դա կլուծեր առկա համակարգային խնդիրները: Այլ հարց է, որ ՌԴ-ի հետ կապերի կազմաքանդումը զգացվելու է այսօր և այստեղ: Այդ պատճառով բավականին տարօրինակ է Արևելյան գործընկերությունը «վաճառել» նրա անդամ-պետություններին այդքան թանկ գնով:

Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ժողովուրդները դրա համար վճարում են իրենց գրպանից: Խորհելով ռազմավարական առումով, ես չեմ տեսնում Արևելյան գործընկերության զգալի նվաճումները: Այդ ծրագրի անցումային արդյունքները կայանում են նրանում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզված են, Ուկրաինան կազմաքանդված, Մոլդովայի և Վրաստանի “եվրաասպիրանտները” հիասթափված են, Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը սկսում են հեռվանալ: ԵՄ-ի փոխարեն ես կմտածեի այդպիսի ջանքերի արդյունավետության մասին:

Ինչո՞ւ որոշ երկրներում Ասոցացման համաձայնագրերի ստորագրումից հրաժարվելը հանգեցրել է Մայդանի, իսկ մյուսներում՝ ամեն ինչ տեղի ունեցավ անարյուն:

Արևելյան գործընկերության երկրներն ունեն փխրունության տարբեր աստիճաններ: Որտեղ ավելի փխրուն է վիճակը, այնտեղ էլ տեղի է ունենում փլուզում: Ուկրաինայում 25 տարվա ընթացքում քաղաքական ուժերը ներքին և պատմական պատճառներով չեն կարողացել պայմանավորվել, թե որն է նրանց ազգային շահերը: Ճգնաժամի պայմաններում քաղաքացիական պատերազմ է սկսվել: Այն անխուսափելի չէր, չնայած դրա համար հիմքեր կային: Արևմուտքի կողմից Մայդանում ծայրահեղականներին աջակցելը նեղացրել է իրավիճակի զարգացման հնարավորությունների միջանցքը:

Ավելի լավ այդ շրջանը անցան այն երկրները, որտեղ էլիտաները կոնսոլիդացված որոշում ընդունեցին ազգային շահերի մասով՝ Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը: Այդպիսի էլիտաների վրա դժվար է ճնշում գործադրել, նրանց դժվար է թանկ վաճառել ի սկզբանե էժան ապրանքը: Նրանք ամեն ինչը չափում են օգտակարության չափանիշներով: Դրա համար նրանք կայուն են մնացել բարդ հարցերին պարզ պատասխաններ տալու գայթակղության առջև: Դա կառուցողական մոտեցում է:

Անդրադառնալով եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին` հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը: Արդյոք տեսնու՞մ եք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդլայնման կամ գոների նրա համագործակցության տրամագծի ընդլայնման հեռանկարներ այնպիսի խոշոր խաղացողների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը կամ Իրանը:

Մայիսին ԵԱՏՄ-ին անդամակցել է Ղրղզստանը, սպասվում է Տաջիկստանի անդամակցությունը: Ստորագրվել է նաև ԵԱՏՄ-ի ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիր: Այդ առումով բանակցություններ են ընթանում Հնդկաստանի և Իրանի միջև, սկսվել են խորհրդակցությունները Իսրայելի, Թուրքայի և Հարավային Կորեայի հետ: ԵԱՏՄ-ը արդեն իսկ հանդիսանում է աշխարհի ամենախոշոր շուկաներից մեկը՝ 176 միլիոն մարդ:

Նրա միասնական ՀՆԱ-ն կազմում է 2.2 տրիլիոն դոլար, իսկ տարեկան արտաքին առևտուրը՝ 700 միլիարդ դոլար: Դրանք գլոբալ մասշտաբով զգալի թվեր են, դրանց վրա հենվելով կարելի է կառուցել ռազմավարական զարգացում մի քանի սերունդների համար: 20 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ը կընդլայնվի նոր անդամների շնորհիվ և բարենպաստ առևտրային ռեժիմներ կսահմանի կարևոր գործընկերների, առաջին հերթին Չինաստանի և ԵՄ-ի միջև:

Բաքվի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության հռետորաբանության կոշտացման ֆոնին բավականին հետաքրքրական է Վլադիմիր Պուտինի սպասվող այց Ադրբեջան: Կա՞ն ընդհանուր մարտահրավերներ, որոնց բախվում են Մոսկվան և Բաքուն:

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը փորձում են դաստիարակել ԱՊՀ-ի երկրներին, կարծես թե մանկապարտեզներում լինեն, սակայն դժվար թե այդպիսի ճնշումը սպասված արդյունք տա: Ռուսաստանը և Ադրբեջանը գտնվում են զուգահեռ ուղենիշների վրա, նրանք այդքան էլ շատ ընդհանուր շահեր չունեն, նաև ցանկություն չունեն այս փուլում միավորել ջանքերը ինտեգրացիան բլոկի շրջանակներում: Բաքուն հավասար հեռավորության քաղաքականություն է վարում ՌԴ-ի ու ԵՄ-ի հետ, ու լավ արդյունքներ ունի այդ առումով: Ուկրաինական ճգնաժամի կոնտեքստում Ադրբեջանը հավասարակշռված գիծ է տանում՝ ելնելով առաջին հերթին իր շահերից: Բաքվում հետաքրքությամբ են հետևում ԵԱՏՄ-ում զարգացումներին: Չի բացառվում, որ ապագայում այդ հետաքրքրությունն առարկայական դառնա:

Արդյոք ՌԴ-ը կփորձի՞ օգտվել Արևմուտքի և Ադրբեջանի հակասություններից Բաքվին իր ազդեցության գոտի վերադարձնելու համար:

Ռուսաստանը դաշնակիցային հարաբերություններ է կառուցում միայն այն երկրների հետ, որոնք գիտակցաբար և կամովին ցանկանում են նրա հետ միություն կազմել: Տատանվող դաշնակցից վատ բան չկա: Այդ պատճառով Ուկրաինայի անդամակցությունն ԱՊՀ-ի և միասնական տնտեսական տարածքին երբեք կառուցողական պտուղներ չի տվել, դրա համար նա չի կարող լինել վստահելի գործընկեր ԵԱՏՄ-ի համար: Ուկրաինական տարբեր կողմ նետվելու քաղաքականությունը արտահայտվի նաև ԵՄ-ի նկատմամբ: Կտեսնենք:

Ադրբեջանը գտել է իր դերը տարածաշրջանային տնտեսական համակարգում և դեռևս բավարարված է դրանով: ՌԴ-ը չի փորձելու արհեստականորեն խթաններ ստեղծել Ադրբեջանին իր ազդեցության գոտի ներառելու համար: Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ Բաքվում նստած են խելացի մարդիկ, ովքեր իրենց կնախանշեն իրենց պետության ուղենիշը, ուրիշ հարց է, որ ՌԴ-ը երբեք իրենից չի վանում: Եթե Ադրբեջանի կողմից հետաքրքրություն լինի, ապա խորը համագործակցության ձևաչափը կարող է քննարկվել:

Փորձագետը նաև անդրադարձել է Հարավային Կովկասի երկրների ՌԴ-ին շրջանցող էներգետիկ նախագծերին ներքաշելու հարցին նշելով, որ այստեղ գործում են շուկայի օրենքները, չնայած քաղաքական ֆոնը նույնպես կարևոր է: Նրա խոսքով, եթե պարզվի տարածաշրջանում բավարար քանակությամբ նավթի առկայությունը, որը հնարավոր կլինի ՌԴ շրջանցելով մատակարարել ԵՄ, ապա ինքը չի տեսնում որևէ արգելք, որը Արևմուտքի հետ կքաշի այդ ծրագրի իրականացումից:

Արդրբեջանի նկատմամբ կոշտ քննարդատության ֆոնին, արդյոք մշուշոտ չեն թվում այդ հարավկովկասյան երկրին Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ծրագրերի մեջ ներքաշելու Արևմուտքի փորձերը:

Այստեղ գործում են շուկայի կանոնները` չնայած քաղաքական ֆոնն էլ կարևոր է: Սակայն, եթե տարածաշրջանում լինեն մեծ քանակությամբ էժան նավթի և գազի պաշարներ, ապա ես չեմ տեսնում խոչընդոտներ` դրանք դեպի Եվրոպա արտահանելու համար: Չնայած, Կասպից ծովում այդ քանակության նավթ գոյություն չունի, իսկ թուրքմենական էներգոռեսուրսները հոսում են Չինաստան: Մարդու իրավունքների խախտումների մասին թեզերը հեշտ հոլովվում են իրենց արևմտյան գործընկերների կողմից: Հիշենք, օրինակ` 2014թ.-ի Օլիմպիական խաղերը, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցուցադրաբար չէր ժամանալ խաղերի բացմանը, նշելով, որ մեղադրում է Ռուսաստանին սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մեջ և Սոչիի փոխարեն նա մեկնել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու զենքի պայմանագրերը, չնայած այնտեղ նա փոքրամասնությունների իրավունքների մասին չէր հիշել:
Փորձագետ. Իրան-Հայաստան գազամուղի Մեղրիի հատվածի վաճառքը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար