29.03.2024
Հայաստանում ռուսաֆոբիայի արմատներն ու վտանգները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հովիկ Աբրահամյանի 2.5 տարիները. Երկրներ, որ դարձան ավելի մոտ, գործընթացներ, որ շարունակություն են պահանջում

Առաջիկա օրերին Հայաստանում կձևավորվի նոր կառավարություն. Նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, իսկ երեկոյան արդեն երկրի ղեկավարը հնչեցրեց ապագա վարչապետի անունը: Թևակոխել ենք մի փուլ, երբ վերագնահատվում է անցածն ու դրանից ելնելով նախանշվում ապագան:

ԱԺ նախկին պատգամավոր, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը VERELQ-ի հետ վերլուծելով Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնավարած նախորդ 2.5 տարիները նշեց, որ թեև բացահայտ դժվարություններին, որ ունեցել ենք և ունենք, վարչապետի որոշակի քայլերի շնորհիվ լավ հիմք է դրվել, որը հետևողական ու շարունակական աշխատանքի դեպքում կբերի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով, անցած այդ ժամանակահատվածը դժվար էր, քանի որ Հայաստանի տնտեսությունն իր վրա զգաց թե՛ արտաքին և թե՛ ներքին շատ ծանր ճնշումներ:

«Արտաքին ճնշումներն են գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամն ու ճահճացման երևույթները, որոնք առկա են մեր տարածաշրջանում, բացի այդ ունենք ներքին լուրջ սպառնալիքներ մեր տնտեսությանն ու հասարակությանը՝ արտագաղթ և աճող աղքատություն: Բայց, այդուհանդերձ, այս պայմաններում Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից ձեռնարկած որոշ քայլեր արժանի են նորաստեղծ կառավարության կողմից ուշադրության և շարունակական զարգացման»,-նշեց նա:

Սաֆարյանը հիշեցրեց, որ հենց Աբրահամյանի օրոք էր, որ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը ՀՀ արտաքին քաղաքականության, հատկապես արտաքին տնտեսական քաղաքականության կարևոր վեկտորն է: Եվ այդ ուղեծիրը հարկավոր է պահել՝ երկրի հետագա զարգացման, կապերի ամրապնդման և ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացում պետության համար նոր օգուտներ և հնարավորություններ ձեռք բերելու համար: Նրա խոսքով, երկու քայլ, որ կառավարությունն արել է այդ տարիների ընթացքում, հատկապես արժանի են ուշադրության և շարունակական զարգացման կարիք ունեն: Դրանք են՝ 2015 թվականին արտահանումը խթանող որոշումների ընդունումը, որի արդյունքները երևացին արդեն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, երբ արտահանման ծավալները դեպի Ռուսաստան նկատելիորեն աճ արձանագրեցին: Եվ երկրորդ՝ արդյունաբերության և ռազմաարդյունաբերության ոլորտում ընդունված որոշումներ, որոնց նպատակն է Հայաստանում էապես զարգացնել արդյունաբերության մի քանի կարևոր ճյուղեր և դրանց կոոպերացնել ԵԱՏՄ տարածքի քույր ձեռնարկությունների հետ:

«Այս որոշումները չպետք է անտեսվեն ու մոռացության տրվեն, սխալ է համարել, թե գործն արդեն արված է, այլ հակառակը՝ նոր ձևավորվող կառավարությունը պետք է հատուկ և շարունակական ուշադրության կենտրոնում պահի ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացմանը պետության միջամտության հարցերը, որովհետև սա է միակ հնարավորությունը երկիրը դարձնել ժամանակակից իմաստով արդյունաբերական երկիր»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Երկրորդ կարևոր ձեռքբերումը, որ արժանի է հիշատակման, ըստ Սաֆարյանի, այն է, որ նախկին վարչապետ Աբրահամյանը հետևողական հանդես էր գալիս ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների նկատմամբ ԵԱՏՄ ներսում ազգային տարադրամով վաճառքն իրականացնելու օգտին՝ հայկական դրամով և ռուսական ռուբլիով: Իսկ նման առաջարկը իսկապես կարևոր է, քանի որ անկախ ժամանակահտվածից՝ 5, 10 թե 20 տարի հետո, բայց ԵԱՏՄ-ում անցնելու են միասնական տարադրամի.

«Հայաստանի կառավարության մոտեցումը՝ բարձրացնել այդ հարցը ԵԱՏՄ գործընկերների առջև և հետևողականորեն փորձել այդ հարցը լուծել իսկապես արժանի է ամենայն դրվատանքի»,-համոզմունք հայտնեց գործիչը:

Շարունակելով ԵԱՏՄ ինտեգրացիայի թեման, Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ չէր կարող անտեսել իսկապես չափազանց կարևոր մի ձեռքբերում, որ ունենք՝ Հայաստանի կառավարությունը փորձեց օգտվել Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններից և Մեղրու տարածաշրջանում ազատ առևտրի գոտի է ստեղծում, ինչը նշանակալից դերակատարություն անշուշտ կունենա ունենալու Իրան-Ռուսաստան հարաբերություններում: Այդ գործընթացը, նրա խոսքով, պետք է շարունակություն ստանա նաև նոր կառավարության օրոք, քանզի իրանական և ռուսական մասնակցության և ներդրումներ շնորհիվ Հայաստանը կկարողանա Մեղրու տարածաշրջանը դարձնել այնպիսի գրավիչ մի վայր, որը, նախ, տնտեսության և բարեկեցության աճ կարձանագրի Սյունիքի տարածաշրջանի ժողովրդի համար, ինչպես նաև կդառնա կարևոր փաստարկ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շահավետության առումով.

«Թվարկածս այդ երեք միտումները նոր կառավարությունը պետք է անպայման պահի ուշադրության կենտրոնում, քանզի դրանց օգտակարությունը Հայաստանի տնտեսության, կայուն զարգացման և հասարակության համար կասկածից վեր է»,- հավելեց նա:

Վրացագետ Ալիկ Էրոյանցն էլ նշեց, որ վերջին 2.5 տարիներին հայ-վրացական հարաբերություններում դրական արդյունքերը նկատելի են անգամ անզեն աչքով.

«Եթե համեմատական վերլուծություն անենք անցած 10 տարիները, ապա անշուշտ կարող են արձանագրել, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման համար նպաստավոր պլատֆորմն վերջին երկու տարվա ընթացքում ավելի է ամրացել: Հայաստանի և Վրաստանի՝ տարբեր տնտեսական և մաքսային համակարգերին անդամ դառնալուց հետո սպասվող քաղաքական և տնտեսական հարաբերություների հնարավոր վատթարացումը գործնականում տեղի չունեցավ, ավելին՝ դրան զուգահեռ նախանշվեցին համագործակցության նոր ուղղություններ, քայլեր կատարվեցին՝ տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման ուղղությամբ»,- նշեց Էրոյանցը:

Ըստ վրացագետի, դրան նպաստել է այն, որ կողմերն ակտիվացրել են շփումները հատկապես նախորդ ժամանակաշրջանների համեմատ, ակտիվացրել են տարբեր մակարդակներում փոխայցելությունները և մշտապես հայտարարվել է, որ կողմերը պատրաստ են իրենց բարի կամքը դրսևորել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Ստեղծված վստահության մթնոլորտի շնորհիվ նաև հնարավոր եղավ երկկողմ համագործակցության ձևաչափն ընդլայնել և, օրինակ, 2015 թվականի վերջին ստորագրված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության նախագծի մեկնարկը տրվեց:

«Նշված ժամանակահատվածում հնարավոր է եղել լուծել շատ խնդիրներ, մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունը և համագործակցությունը մի շարք ոլորտներում: Ինչն էլ իր դրական ազդեցությունն ունեցավ երկու երկրների տնտեսությունների վրա»,- թվարկեց նա:

Էրոյանցն ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու, խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու իսկապես մեծ հնարավորություն կա: Հետևաբար առկա ներուժն ավելի կշռադատված, ճիշտ մարտավարությամբ և հնարավորինս փոխադարձ շահերին համադրված կերպով իրացնելու պարագայում Հայաստանն ու Վրաստանը միասին կկարողանան դառնալ միմյանց համար ավելի վստահելի գործընկերներ՝ չեզոքացնելով մեր տարածաշրջանում մեծ ազդեցություն տարածելու ձգտումներ ունեցող Թուրքիային և Ադրբեջանին:

«Վրաստանն այսօր գտնվելով թուրք-ադրբեջանական էներգետիկ և տնտեսական կախվածության մեջ, լավագույնս գիտակցում է նաև այդ կախվածության ապագա վտանգները, ուստի, վաղ, թե ուշ իրավիճակը կարող է փոխվել»,- հավելեց Էրոյանցը:

Պատրաստեց Լիա Խոջոյան


Թիրախը ոչ թե քաղաքական նեղացկոտությունը, այլ բյուրոկրատական քաշքշուկի նվազեցումն է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար